Իրաքի զինվորականները մի տեսանյութ են հրապարակել, որում ռուսական արտադրության Մի-35 մարտական ուղղաթիռները Ռամադի քաղաքի մերձակայքում հարվածներ են հասցնում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դիրքերին: Հրապարակված կադրերում իրաքյան օդուժի Մի-35-ը չկառավարվող հրթիռներ է արձակում թիրախների ուղղությամբ, օպերատորն ավիահարվածը նկարահանում է մոտակայքում թռչող ուղղաթիռից:
Հիշեցնենք, որ Էր-Ռամադին գրավված է եղել ԻԼԻՊ-ի կողմից ավելի քան յոթ ամիս առաջ: Մայիսի 17-ին գրոհայինները գրավել են քաղաքը, Իրաքի բանակի զինվորները չեն կարողացել զբաղեցնել իրենց դիրքերը՝ չնայած ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիացիայի աջակցությանը:
Իրաքի ռազմական հրամանատարությունն, իր հերթին, նշել է, որ կառավարական զորքերը վերադարձրել են Էր-Ռամադի քաղաքի նկատմամբ մասնակի հսկողությունը: