Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում Ռաքքայի տարածքում Միջերկրական ծովի ջրային տարածքից «Ռոստով-նա-Դոնու» սուզանավից հարվածներով ոչնչացվել է ԻԼԻՊ-ի երկու խոշոր հրամանատարական կետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. փոխանցում է РЕН ТВ-ն:
«Արդյունքում և՛ օդուժը, և՛ ստորջրյա նավատորմը հաջող արձակումներ են իրականացրել, բոլոր թիրախները ոչնչացված են: Հերթական անգամ «Կալիբր» թևավոր հրթիռը ցույց տվեց իր արդյունավետությունը մեծ հեռավորությունների դեպքում»,- ասել է Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ թիրախները եղել են ահաբեկիչների 2 խոշոր կետեր Ռաքքայի տարածքում: «Մենք համոզվածությամբ կարող ենք ասել, որ բավական զգալի վնաս է հասցվել ռազմամթերքի պահեստներին և ականների պատրաստման գործարանին և, բնականաբար, նավթային ենթակառուցվածքին»,- նշել է նախարարը: