Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակիրը Սիրիայում սկսել է մարտական առաջադրանքների իականացումը: Այն առաջին հարվածներն է ԻԼԻՊ-ի դիրքերին: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:
Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ երկրի ռազմական գործողությունը Սիրիայում շարունակվելու է առնվազն չորս ամիս:
Այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն հայտարարել է, որ գործողության նպատակը խմբավորմանը առավելագույն վնաս հասցնելն է:
«Մենք կուժեղացնենք հարվածները և կընտրենք այն թիրախները, որոնք մաքսիմալ վնաս կհասցնեն ահաբեկիչների բանակին»,- ասել է Օլանդը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո: