Կանադայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ հարձակում գործեցին Իրաքում «Իսլամականպետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնել է The Toronto Star-ը՝ վկայակոչելով Կանադայի ՊՆ-ն:


«Մեր կոալիցիոն գործընկերների հետ համաձայնությամբ, երկու CF-18 կործանիչ ինքնաթիռներ հարձակվեցին ԻՊ-ի թիրախներին», - ասվում է հաղորդագրության մեջ: 

 

Նշվում է, որ բոլոր երեք կործանիչ ինքնաթիռներն ապահով վերադարձել են Քուվեյթում գտնվող բազաներ:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանադան պետք է վերանայի ահաբեկչության դեմ պայքարի օրինագիծը: