Կանադայի ռազմաօդային ուժերն օդային հարված են հասցրել Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրետանուն: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով The Toronto Star-ին:
Կանադայի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ռոբ Նիկոլսոնի խոսքով՝ CF-18 կործանիչը, լազերային համակարգ է օգտագործել՝ Բայջի քաղաքի մոտ հակառակորդի հրետանին վնասելու համար:
Նշվում է, որ գործողությունը նվիրված է եղել նոյեմբերի 11-ի հիշատակի օրվան, երբ կանադացիները հարգանքի տուրք են մատուցում մարտերում զոհված իրենց հայրենակիցների հիշատակին: