Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայիններն ազատ են արձակել 25 քուրդ երեխայի՝ նախկինում առևանգված 150 երեխաների վերջին խմբին: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով լիբանանյան Daily Star պարբերականը:

 

«Այսօր նրանց ազատ են արձակել Մանբիջ քաղաքում: Սա վերջին խումբն է»,- գրում է պարբերականը:

 

13-14 տարեկան դպրոցականները գերի էին ընկել իսլամիստներին, երբ Քոբանի էին վերադարձել Հալեպում քննությունները հանձնելուց հետո։

 

ԻՊ-ի ահաբեկիչները հաճախ գերի են վերցնում քաղաքացիական անձանց, լրագրողների և զինվորականների: Քրդերին գրոհայինները հետապնդում են կրոնական դրդապատճառներով։