«Իսլամական պետության» կողմից առևանգված ավելի քան 230 քուրդ եզդի ազատ է արձակվել: Այս մասին հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Իրաքի Քրդստանի կառավարության ներկայացուցչին:
Ըստ Նուրի Օսմանի՝ 154 կանանցից և 80 տղամարդկանցից մի քանիսը ինքնուրույն են փախել, մյուսներին ազատել են քրդական ուժերը, կամ նրանց համար փրկագին է վճարվել: Նրանց մեծ մասն արդեն տուն է վերադարձել:
Նա հավելել է, որ առևանգված եզդի կանանցից շատերը գրոհայինների կողմից ենթարկվել են կտտանքների և սեռական բռնության:
Տարածաշրջանային կառավարությունը տեղյակ չէ, թե քանի եզդի է դեռ մնում «Իսլամական պետության» մոտ. նշել է Օսմանը: