Ադրբեջանում գերությունից վերադարձած, ապա Հայաստանում կալանավորված Ռոբերտ Նալբանդյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Հիմա նա կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի բուժել դեռ ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքները։
Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում»,-նշել է Մելիքյանը: