Եմենում ազատ է արձակվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցը, ով գերության մեջ էր ավելի քան մեկ տարի: Այս մասին հայտնել է Reuters-ը:

 

Սիերա Լեոնեի քաղաքացի Ջեյմս Մասսաքուային առևանգել են 2013թ.-ի հոկտեմբերին:

 

«ՄԱԿ-ում նրա գործընկերները ուրախ են, որ Ջեյմսը ազատ է արձակվել և լավ է զգում իրեն», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ըստ որոշ տվյալների, Մասսաքուային ազատելը հնարավոր է դարձել Եմենի կառավարության և տեղական ցեղերի առաջնորդների ներդրումների շնորհիվ: