Եմենում գրոհայիններն ազատ են արձակել ՅՈՒՆԻՍԵՖ-ի' ավելի քան մեկ տարի առաջ առևանգված ներկայացուցչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին նշված է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: «ՄԱԿ-ի անդամներն իրենց ուրախությունն են արտահայտում Եմենում 2013թ. հոկտեմբերին առևանգված Ջեյմս Մասակուայի ազատ արձակման կապակցությամբ»,-նշված է կազմակերպության տարածած հայտարակության մեջ:
Մասակուան օգնում էր տարածաշրջանի բնակիչներին ջրի հայթայթման հարցերում, ինչպես նաև նոր կոյուղագծի նախագիծ էր ներկայացրել, որն ուղղված էր տեղի երեխաների առողջության պահպանմանն ու ամրապնդմանը:
ՄԱԿ-ը Եմենի իշխանություններին և տեղի ցեղերի առաջնորդներին շնորհակալություն է հայտնել իր ներկայացուցչի ազատ արձակման հարցում օգնություն ցուցաբերելու համար: