Սիրիայում նախագահական ընտրություններից 5 օր առաջ իրավապահ մարմիններրը ազատ են արձակել ավելի քան 5 հազար ձերբակալվածների, ովքեր կռվում էին զինված ընդդիմության շարքերում: Այս մասին հայտարարել է Հաշտեցման ազգային հանձնաժողովի ղեկավար շեյխ Ջաբեր Իսան: Նրա տեղեկություներով, Համայի շրջանում ստուգումներ են անցկացվել և ազատ է արձակվել 4 հազար մարդ: Բացի այդ, 600-ն ազատ է արձակվել Հասաքեում, 4 00-ը' Դարաայում, 45-ը' Դեր Զորում:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Դամասկոսի հարավային 5 արվարձանում դադարեցվել է կրակը՝ զինյալների հետ ունեցած փոխհամաձայնությամբ: Զինյալները կհեռանան Կադամ, ալ Ասսալի, Ջուրաթ Շարիբաթի, Պորտ Սայիդ և Մաազունիա շրջաններից: Նրանք, ովքեր կհրաժարվեն վայր դնել զենքերը և հանձնվել, հնարավորություն կունենան ուղևորվել դեպի Հար ալ Ասուադ, որտեղ պահպանվում են զինյալների հենակետերը: Համաձայնությունը զինյալների հետ կարևոր հաջողություն է իրավիճակի կարգավորման համար և հատկապես նախագահական ընտրությունների նախօրյակին: