Սիրիական իշխանությունները մուսուլմանական Իդ ալ-Ֆիթհ տոնի առթիվ ազատ են արձակել 350-ից ավել բանտարկյալների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ազատազրկվածների մեծ մասը եղել են հակաիշխանական ցույցերի մասնակիցներ, ինչպես նաև ահաբեկչական գործողություններում մասնակցություն ունենալու‚ մեջ մեղադրվող դատապարտյալներ:
Սիրիացի փաստաբան Միշել Շամասը հայտնել է, որ բանտարակյալներն ազատ են արձակվել Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ադրա բանտից: Ինչպես բացատրել է Սիրիայի ազգային հաշտության նախարար Ալի Հեյդարն, այս համաներման մեջ առաջին անգամ են ընդգրկվել ահաբեկչության մեջ մեղադրվող դատապարտյալներ: