րանսիայում 6266 բանտարկյալ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվողների 10%-ը, ազատ է արձակվել կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Այդ մասին հաղորդում է «Եվրոպական ճշմարտությունը»՝ վկայակոչելով DW-ին:
Մարտի 23-ին Արդարադատության նախարարության ներկայացուցիչների և բանտապահների արհմիությունները բանտարկյալների քանակը կրճատելու որոշում կայացրին:
Նրանք ազատ են արձակում մանր հանցագործությունների համար դատապարտվածներին, որոնք լավ վարք են ցուցաբերել: Ազատ են արձակվել նաև այն բանտարկյալները, որոնց պատժի ավարտին մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել։
Միևնույն ժամանակ, ազատ արձակվածներին նույնիսկ էլեկտրոնային ձեռնաշղթաներ չեն հագցնելու: Ապրիլի 1-ի դրությամբ՝ Ֆրանսիայի 188 բանտերում կա 66 309 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսով վարակվել են 48 բանտարկյալ և բանտի 114 աշխատակից: Իրավապաշտպանները կոչ են անում ազատել վեց ամսից պակաս ազատազրկման ժամկետ ունեցող բանտարկյալներին:
Հատկանշական է, որ Ֆրանսիան առաջին երկիրը չէ, որ նման քայլ է ձեռնարկել' փորձելով կանխել կորոնավիրուսի տարածումը: Ավելի վաղ Իրանը որոշում կայացրեց ժամանակավորապես ազատել 85 000 բանտարկյալի: