Թուրքիայի խորհրդարանն ընդունելէ օրենք, որի համաձայն՝ տասնյակ հազարավոր բանտարկյալներ ազատ կարձակվեն մարդաշատ բանտերից' կանխելու հաար նրանց շրջանում կորոնավիրուսի տարածումը:
Մոտ 45,000 բանտարկյալ ժամանակավորապես ազատ կարձակվի մինչև մայիսի վերջ: Ազատման ժամկետը կարող է երկարաձգվել երեք անգամ առավելագույնը երկու ամսով յուրաքանչյուր անգամ: Բացի այդ, նույն թվով բանտարկյալներ ազատ կարձակվեն շարունակական հիմունքներով:
Օրենքը նախատեսում է 65-ից ավելի բանտարկյալների տանը կալանքի տակ պահելը՝ 6 տարեկանից ցածր երեխաներ ունեցող կանայք և հիվանդ բանտարկյալներ, որոնք չեն կարող իրենց մասին հոգ տանել:
Թմրամիջոցների, սպանությունների, կանանց նկատմամբ բռնության և ահաբեկչական հանցագործությունների համար դատապարտված անձանց օրենքը չի վերաբերի։