Հոնկոնգի իշխանությունները ՉԺՀ-ի այդ հատուկ վարչական շրջանի բոլոր չափահաս բնակիչներին 10 հազարական հոնկոնգյան դոլար (գրեթե 1,3 հազարական դոլար) կվճարեն որպես սոցիալական աջացության միջոց կորոնավիրուսի հարուցած հիվանության բռնկման պայմաններում:

 

Փետրվարի 26-ին այդ մասին հայտարարել է տեղի վարչակազմի ֆինանսական հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Փոլ Չանը՝ Օրենսդիր խորհրդում ելույթ ունենալով բյուջետային ուղերձով:

«Վերջին ամիսներին սոցիալական ցնցումները (2019 թվականի ամռանը բռնկած հակակառավարական բողոքները) եւ կորոնավիրուսային վարակի նոր համաճարակը ծանր հարված հասցրեցին Հոնկոնգի տնտեսությանը»,- արձանագրել է նա:

 

«Հանգամանալի քննարկումից հետո ես որոշեցի 10 հազարական հոնկոնգյան դոլար հատկացնել Հոնկոնգի՝ 18-ից բարձր տարիքի մշտական բնակիչներին՝ սպառման խթանման եւ բնակչության ֆինանսական բեռի թեթեւացման նպատակով»,- հայտնել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը :