Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը 5,5 միլիարդ դոլար է կորցրել կորոնավիրուսի հետևանքով շուկայական անկայունության պատճառով, հայտնում է Forbes ամսագիրը: Նա հիմար խուճապ է անվանել այս ամենը։ Անցյալ շաբաթը դյուրին չէր, ոչ միայն Իլոն Մասկի համար: Հրապարակման համաձայն, անցած յոթ օրվա ընթացքում աշխարհի տասը խոշորագույն միլիարդատերերը կորցրել են մոտ 76,4 միլիարդ դոլար:

Լուրջ կորուստներ ունեցողների թվում է նաև LVMH ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնուդը, որը կորցրեց շուրջ 14 միլիարդ դոլար, «Inditex» հոլդինգի հիմնադիրն ու շահառուն, որին պատկանում է «Zara ապրանքանիշը և Ամանսիո Օրտեգան, որը կորցրեց 12,8 միլիարդ դոլար: Ամազոնի գործադիր տնօրեն Ջեֆֆ Բեզոսը կարողացել է պահպանել աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը՝ չնայած ավելի քան 6 միլիարդ դոլար վնասին: Ներկայումս նրա ունեցվածքը գնահատվում է 110,5 միլիարդ դոլար: