Ռուսաստանը շուրջ 140 մլրդ դոլար է կորցրել արևմտյան պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել էին նրա դեմ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը, փոխանցում է swissinfo.ch-ն:
Նա երեքշաբթի ելույթ է ունեցել «ԱՄՆ քաղաքականությունն Ուկրաինայում. Ռուսաստանի դիմակայությունն ու բարեփոխումների խթանումը» թեմայով լսումներին, որն անցկացվել է արտաքին հարցերով Սենատի կոմիտեում:
Մենենդեսը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է հավելյալ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ: