Մոլորակի ամենահարուստ մարդիկ ավելի քան 100 մլրդ դոլար են կորցրել ֆինանսական շուկաներում գրանցված անկումների պատճառով:

Bloomberg Billionaires Index-ի 22 անդամները կորցրել են 2 միլիարդ կամ ավելին Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունների լարվածության պատճառով: Հնարավոր պատճառներից է նաև արդեն 9 շաբաթ Հոնկոնգում տեղի ունեցող ցույցերը:

Նույնիսկ նման կորուստից հետո ինդեքսի 500 անդամները տնօրինում են մոտ 5,4 տրիլիոն դոլար: