Մոլորակի 400 ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում կորցրել են 182 մլրդ դոլար՝ համաշխարհային շուկայում անկման պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg Billionaires Index-ը։
Միայն ուրբաթ օրվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը նվազել է 76 մլրդ դոլարով։
Ամենամեծ վնասները կրել է Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը նվազել է 3.6 մլրդ դոլարով։ Նրա Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերն ընկել են ավելի քան 5%-ով։
Միևնույն ժամանակ, վերլուծաբանների կարծիքով, իրավիճակը հեռու է աղետալի լինելուց։
«182 մլրդ դոլարը շատ մեծ գումար է, սակայն միլիարդատերերի համար այն այնքան էլ կարևոր չէ։ Նման շաբաթները շատ վատ են, սակայն եթե հետքայլ անել և այդ ամենը դիտարկել հեռանկարում, ապա հասկանալի է դառնում, որ դա աղետալի չէ»,- նշել է Aspiriant խորհրդատվական ընկերության տնօրեն Ջոն Քոլինսը։