Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57 միլիոն 934 հազար 405 ԱՄՆ դոլար 480.34 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել' 67 միլիոն 462 հազար 124 ԱՄՆ դոլար 481.97 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են այլ գործարքներ ևս:

 

 

 

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 550 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 481,91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 միլիոն 153 հազար 217 EUR 538,14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել' 12 միլիոն 341 հազար 761 EUR 540,67 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

 

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք և վաճառք չի իրականացվել:

 

 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել:

 

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 920 միլիոն 033 հազար 703 ՌԴ ռուբլի 7,01 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել' 396 միլիոն 574 հազար 687 ՌԴ ռուբլի 7,12 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

 

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք և վաճառք չի իրականացվել:

 

 

Մարտի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.6 մլն ԱՄՆ դոլար: