Արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 24-28-ը ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են 90 միլիոն 519 համար 42 ԱՄՆ դոլար' 412.57 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 101 միլիոն 74 հազար 327 ԱՄՆ դոլար' 413.58 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 412.67 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2 միլիոն 579 հազար 436 ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 413.26 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4 միլիոն 108 հազար 619 եվրո' 567.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 10 միլիոն 952 հազար 612 եվրո' 571.69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 675 միլիոն 475 հազար 28 ՌԴ ռուբլի' 11.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 98 միլիոն 515 հազար 243 ՌԴ ռուբլի' 11.6 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.8 մլն դոլար: