«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 19-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 474.00 դրամ, պահանջարկը' 473.25 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում նույնպես գործարքներ չեն կատարվել:

 

 

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.48 դրամ, հոկտեմբերի 2-ին գործարք չի կատարվել, հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 474.00 դրամ, հոկտեմբերի 6-ին' 471.80 դրամ, իսկ հոկտեմբերի 7-ին' 472.00 դրամ: Հոկտեմբերի 8-ին բորսայում գործարք չի կատարվել, հոկտեմբերի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.75 դրամ, հոկտեմբերի 12-ին' 475.20 դրամ, հոկտեմբերի 13-ին' 474.50 դրամ, իսկ հոկտեմբերի 14-ին' 473.30 դրամ: Հոկտեմբերի 15-ին և 16-ին բորսայում ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: