«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում մարտի 18-ին չի կատարվել դոլարի առքուվաճառք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 480.50 դրամ, պահանջարկը' 477.25 դրամ:

 

 

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 8 մլրդ 670 մլն դրամի գործարք: Պահանջարկը կազմել է 13.50 տոկոս, միջին տոկոսադրույքը' 20.9305:

 

 

Փետրվարի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.54 դրամ, 24-ին' 479.63 դրամ, 25-ին' 480.00 դրամ: Փետրվարի 26-28-ը և մարտի 1-2-ը գործարք չի կատարվել: Մարտի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, մարտի 4-ին և 5-ին գործարք չի կատարվել:

 

 

Մարտի 6-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, 7-ին և 8-ին գործարք չի կատարվել, մարտի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 481.00, 10-ին' 482.94 դրամ: Մարտի 12-ին գործարք չի կատարվել: Մարտի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 482.00 դրամ, 14-ին, 15-ին և 16-ին գործարք չի կատարվել: Մարտի 17-ին դոլարի փոխարժեքը կազմել է 479.34 դրամ: