«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում մարտի 16-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 479.75 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 5 մլրդ 300 մլն դրամի գործարք: Պահանջարկը կազմել է 21.01 տոկոս, միջին տոկոսադրույքը' 18.7377:
Փետրվարի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.54 դրամ, 24-ին' 479.63 դրամ, 25-ին' 480.00 դրամ: Փետրվարի 26-28-ը և մարտի 1-2-ը գործարք չի կատարվել: Մարտի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, մարտի 4-ին և 5-ին գործարք չի կատարվել: Մարտի 6-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, 7-ին և 8-ին գործարք չի կատարվել, մարտի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 481.00, 10-ին' 482.94 դրամ:
Մարտի 12-ին գործարք չի կատարվել: Մարտի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 482.00 դրամ, 14-ին և 15-ին գործարք չի կատարվել: