«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում մարտի 11-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 483.00 դրամ, պահանջարկը' 481.00 դրամ:

 

 

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 1 մլրդ 900 մլն դրամի գործարք: Առաջարկը կազմել է 15.00, պահանջարկը' 15.00 տոկոս, միջին տոկոսադրույքը' 15.5000:

 

 

Փետրվարի 16-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.25 դրամ, 17-ին' 479.68 դրամ, 18-ին' 479.26 դրամ, 19-ին, 20-ին, 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Փետրվարի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.54 դրամ, 24-ին' 479.63 դրամ, 25-ին' 480.00 դրամ: Փետրվարի 26-28-ը և մարտի 1-2-ը գործարք չի կատարվել: Մարտի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, մարտի 4-ին և 5-ին գործարք չի կատարվել: Մարտի 6-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, 7-ին և 8-ին գործարք չի կատարվել, մարտի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 481.00, 10-ին' 482.94 դրամ: