«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում փետրվարի 25-ին կատարվել է 1 մլն 900 հազար դոլարի առքուվաճառք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 480.00 դրամ, պահանջարկը' 479.75 դրամ:

 

 

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 1 մլրդ 200 մլն դրամի գործարք: Առաջարկը կազմել է 15.50, պահանջարկը' 15.01 տոկոս, միջին տոկոսադրույքը' 15.5500:

 

 

Հունվարի 20-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.00, 21-ին' 471.33, 22-ին' 470.00 դրամ, 24-ին և 25-ին գործարք չի կատարվել, հունվարի 26-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.50 դրամ, 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին և փետրվարի 1-10-ը գործարք չի կատարվել: Փետրվարի 11-ին միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, 13-ին' 479.25 դրամ, 14-ին և 15-ին գործարք չի կատարվել:

 

Փետրվարի 16-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.25 դրամ, 17-ին' 479.68 դրամ, 18-ին' 479.26 դրամ, 19-ին, 20-ին, 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Փտրվարի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.54 դրամ, 24-ին' 479.63 դրամ: