«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում մարտի 27-ին կատարվել է 8 մլն 800 հազար դոլարի առքուվաճառք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 471.25 դրամ, միջին փոխարժեքը' 471.51 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 5 մլրդ 250 մլն դրամի գործարք: Պահանջարկը կազմել է 24.00 տոկոս, միջին տոկոսադրույքը' 24.0000:
Մարտի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, մարտի 4-ին և 5-ին գործարք չի կատարվել: Մարտի 6-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, 7-ին և 8-ին գործարք չի կատարվել, մարտի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 481.00, 10-ին' 482.94 դրամ: Մարտի 12-ին գործարք չի կատարվել:
Մարտի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 482.00 դրամ, 14-ին, 15-ին և 16-ին գործարք չի կատարվել: Մարտի 17-ին դոլարի փոխարժեքը կազմել է 479.34 դրամ, 18-ին' գործարք չի կատարվել, մարտի 19-ին միջին փոխարժեքը կազմել է 478.97 դրամ, 20-ին' 477.90 դրամ: Մարտի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Մարտի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.29 դրամ, մարտի 24-ին' 473.37 դրամ, 25-ին' 471.74 դրամ: Մարտի 26-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել: