«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում ապրիլի 14-ին կատարվել է 3,8 մլն դոլարի առքուվաճառք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 473.00 դրամ, պահանջարկը' 471.00 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 2 մլրդ 50 մլն դրամի գործարք: Առաջարկը կազմել է 12.25 տոկոս, իսկ միջին տոկոսադրույքը' 12.4483:
Մարտի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 482.00 դրամ, 14-ին, 15-ին և 16-ին գործարք չի կատարվել: Մարտի 17-ին դոլարի փոխարժեքը կազմել է 479.34 դրամ, 18-ին' գործարք չի կատարվել, մարտի 19-ին միջին փոխարժեքը կազմել է 478.97 դրամ, 20-ին' 477.90 դրամ: Մարտի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել:
Մարտի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.29 դրամ, մարտի 24-ին' 473.37 դրամ, 25-ին' 471.74 դրամ: Մարտի 27-ին, 28-ին և 29-ին գործարք չի կատարվել: Մարտի 30-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.70 դրամ, 31-ին' 471.95 դրամ, ապրիլի 1-ին' 472.91 դրամ, 2-ին' 473.75 դրամ, 3-ին' 475.50 դրամ: Ապրիլի 4-12-ը գործարք չի կատարվել: Ապրիլի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.50 դրամ: