«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում ապրիլի 20-ին կատարվել է 3,2 դոլարի առքուվաճառք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 474.50 դրամ, պահանջարկը՝ 474.00 դրամ:

 

 

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 8 մլրդ 740 մլն դրամի գործարք: Առաջարկը կազմել է 13.25 տոկոս, իսկ միջին տոկոսադրույքը՝ 13.2425:

 

 

Մարտի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 482.00 դրամ, 14-ին, 15-ին և 16-ին գործարք չի կատարվել: Մարտի 17-ին դոլարի փոխարժեքը կազմել է 479.34 դրամ, 18-ին՝ գործարք չի կատարվել, մարտի 19-ին միջին փոխարժեքը կազմել է 478.97 դրամ, 20-ին՝ 477.90 դրամ: Մարտի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել:

 

 

Մարտի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.29 դրամ, մարտի 24-ին՝ 473.37 դրամ, 25-ին՝ 471.74 դրամ: Մարտի 27-ին, 28-ին և 29-ին գործարք չի կատարվել: Մարտի 30-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.70 դրամ, 31-ին՝ 471.95 դրամ, ապրիլի 1-ին՝ 472.91 դրամ, 2-ին՝ 473.75 դրամ, 3-ին՝ 475.50 դրամ: Ապրիլի 4-12-ը գործարք չի կատարվել: Ապրիլի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.50 դրամ, 14-ին՝ 472.84 դրամ, 15-ին՝ 472.25 դրամ: Ապրիլի 16-19-ը գործարք չի կատարվել: