ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 479.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.55 դրամով:

 

 

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 520.58 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.08 դրամով և կազմել 714.82 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 6.74 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են արծաթը' 213.05 դրամ, ոսկին՝ 16 հազար 379.46 դրամ, պլատինը՝ 13 հազար 134.4 դրամ:

 

 

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 21-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: Առաջարկը կազմել է 479.25 դրամ, պահանջարկը՝ 478.00 դրամ: