ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 484.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.57 դրամով:

 

Եվրոյի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 530.56 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.78 դրամով և կազմել 734.61 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 6.88 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը' 216.71 դրամ, ոսկին' 16 հազար 696.72 դրամ, պլատինը' 13 հազար 14.88 դրամ:

 

 

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 14-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: Առաջարկը կազմել է 484.75 դրամ, պահանջարկը' 483.00 դրամ: ՀՀ ֆոնդային բորսայում կնքվել է երկու սվոպ գործարք, և մարվել' մեկը: Առաջին գործարքի սվոպի ծավալը կազմել է 484 մլն 790,000.00 ՀՀ դրամ, հակադարձ սվոպինը' 484 մլն 922,820.00 ՀՀ դրամ: Այն կնքվել է 1 օր ժամկետներով, եկամտաբերությունը գնահատվել է 10 տոկոս:

 

 

Երկրորդ գործարքի սվոպի ծավալը կազմել է 969 մլն 580,000.00 ՀՀ դրամ, հակադարձ սվոպինը' 970 մլն 098,000.00 ՀՀ դրամ: Այն կնքվել է 2 օր ժամկետներով, եկամտաբերությունը գնահատվել է 9.75 տոկոս: