ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանել է 473.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ բարձրացնելով 0.30 դրամով: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.95 դրամով և կազմել է 528.08 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.30 դրամով և կազմել 716.82 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 7.16 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 221.34 դրամ, ոսկին' 17 հազար 22.37 դրամ, պլատինը' 13 հազար 812.61 դրամ: