ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' սեպտեմբերի 16-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 408.84 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.78 դրամով և կազմել 529.41 դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հ ետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.27 դրամով՝ կազմելով 10.6 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.34 դրամով և կազմել 661.67 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը սեպտեմբերի 16-ին կազմել է 16 հազար 223.61 դրամ, արծաթի գինը՝ 245.01 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 981.69 դրամ։