ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հուլիսի 21-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.22 դրամով և կազմել 406.84 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.3 դրամով և կազմել 550.17 դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ց, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով՝ կազմելով 11.58 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 695.21 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 21-ին կազմել է 17 հազար 99.1 դրամ, արծաթի գինը՝ 273.9 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 581.07 դրամ։