Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 29-ին կազմել է 483,82դրամ: Այն մարտի 28-ի համեմատ արժեզրկվել է 0,09 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.04 դրամ՝ արժեզրկվելով 3.39 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 601.53 դրամ է՝ մարտի 28-ի համեմատ այն արժեզրկվել է 6.41 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 29-ին կազմել է 8.49 դրամ' մարտի 28-ի համեմատ այն արժևորվել է 0,01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 279,06 դրամ, ոսկի՝ 19.556,74 դրամ, պլատին' 14.995.19 դրամ: