Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը ապրիլի 4-ին կազմել է 484.18 դրամ: Այն ապրիլի 3-ի համեմատ արժևորվել է 0,35 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 515,89 դրամ՝ արժեզրկվելով 0.07 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 603.19 դրամ է՝ ապրիլի 3-ի համեմատ այն արժեզրկվել է 2.66 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը ապրիլի 4-ին կազմել է 8.57 դրամ' ապրիլի 3-ի համեմատ այն արժեզրկվել է 0.02 դրամով:

 

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 282,69 դրամ, ոսկի՝ 19.415.63 դրամ, պլատին' 14.757.28 դրամ: