Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 1-ին կազմել 477.88 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 533.31 դրամ՝ աճելով 1.08 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 691.01 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 6.93 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 1-ին կազմել է 7.14 դրամ, անկումը 0.10 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 246.75 դրամ, ոսկի՝ 18,622.94 դրամ, պլատին՝ 14,918.64 դրամ։