Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը ապրիլի 13-ին կազմել է 486,59 դրամ: Այն ապրիլի 12-ի համեմատ արժևորվել է 0,02 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517,78 դրամ՝ արժևորվելով 1.72 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 610,28 դրամ է՝ ապրիլի 12-ի համեմատ այն արժևորվել է 2,26 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը ապրիլի 13-ին կազմել է 8.60 դրամ' ապրիլի 12-ի համեմատ այն արժևորվել է 0.03 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 286,45 դրամ, ոսկի՝ 19.935,44 դրամ, պլատին' 15,049,75 դրամ: