Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 13-ին կազմել է 486,84 դրամ: Այն փետրվարի 10-ի համեմատ արժևորվել է 0.05 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 517,80 դրամ՝ արժեզրկվելով 0,24 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 609,23 դրամ է՝ փետրվարի 10-ի համեմատ այն արժևորվել է 0,79 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 13-ին կազմել է 8.41 դրամ' փետրվարի 10-ի համեմատ այն արժևորվել է 0,11 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 275,79 դրամ, ոսկի՝ 19,225,68 դրամ, պլատին' 15,542,7 դրամ: