Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 12-ին կազմել է 476.35 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.39 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.08 դրամ՝ բարձրանալով 3.24 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 627.97 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 13.60 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 12-ին կազմել է 7.45 դրամ, աճը կազմել է 0.02 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 313.5 դրամ, ոսկի՝ 20,784 դրամ, պլատին՝ 16,647.41 դրամ։