Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 25-ին կազմել է 486,15 դրամ: Այն հունվարի 24-ի համեմատ արժեզրկվել է 0.21 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.56 դրամ՝ արժևորվելով 0,21 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 612,11 դրամ է՝ հունվարի 24-ի համեմատ այն արժևորվել է 5,23 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 25-ին կազմել է 8.19 դրամ՝ հունվարի 24-ի համեմատ այն արժեզրկվել է 0.03 դրամով:

 

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 267,35 դրամ, ոսկի՝ 19,018,69 դրամ, պլատին՝ 15,411,26 դրամ: