Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը ապրիլի 11-ին կազմել է 486,04 դրամ: Այն ապրիլի 10-ի համեմատ արժևորվել է 0,43 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 514,13 դրամ՝ արժևորվելով 0,45 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 603,47 դրամ է՝ ապրիլի 10-ի համեմատ այն արժևորվել է 1,46 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը ապրիլի 11-ին կազմել է 8.55 դրամ' ապրիլի 10-ի համեմատ այն արժևորվել է 0.08 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 280,34 դրամ, ոսկի՝ 19.533,97 դրամ, պլատին' 14,688,95 դրամ: