«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մարտի 3-ին կայացել է 15 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 413.75 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.75 դրամ, գործարքների քանակը՝ 95:

 

Փետրվար 12-ին նույն բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 412.57 դրամ, 13-ին՝ 412, 14-ին՝ 412.05, 17-ին՝ 412.08: Փետրվարի 18-ին բորսայում գործարք չի կատարվել: Փետրվարի 19-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 412.5 դրամ, 20-ին՝ 413, 21-ին՝ 412.99, 22-ին՝ 412.9, 24-ին՝ 412.9, 25-ին՝ 413, 26-ին՝ 413.01, 27-ին՝ 413.17, փետրվարի 28-ին՝ 413.5 դրամ: