Արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 100,352,396 դոլար 405.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 111,885,798 ԱՄՆ դոլար 406.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,510,131 EUR 543.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,199,177 EUR 547.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,024,288,558 ՌԴ ռուբլի 11.33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 135,485,253 ՌԴ ռուբլի 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 28.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.1 մլն ԱՄՆ դոլար: