Արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 15-20-ը բանկերի կողմից գնվել է 120,906,915 դոլար 488.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 150,851,316 ԱՄՆ դոլար 495 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄ ԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 459.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 27,616,115 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 495.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,637,035 EUR 599.65 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,814,495 EUR 621.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 722,661,103 ՌԴ ռուբլի 7.84 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 367,213,984 ՌԴ ռուբլի 8.25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Դեկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73.1 մլն ԱՄՆ դոլար: