Արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ բանկերի կողմից գնվել է 115 մլն 299 հազար 614 դոլար 413.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 109 մլն 363 հազար 828 դոլար 414.11դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,5 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 414.16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն 755 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 414.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 883 հազար 423 եվրո 566.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16 մլն 565 հազար 115 եվրո 570.87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 852 մլն 672 հազար 698 ՌԴ ռուբլի 11.75 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 134 մլն 242 հազար 370 ՌԴ ռուբլի 11.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.2 մլն ԱՄՆ դոլար: