Հայաստանի բանկերը օգոստոսի 4-8-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայից գնել են 85 մլն 772 հազար 389 դոլար 408.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91 մլն 551 հազար 345 դոլար 409.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12 մլն 600 հազար դոլարի առք եւ վաճառք 411.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն 500 հազար դոլարի առք եւ վաճառք 410.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 430 հազար 563 եվրո 545.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13 մլն 377 հազար 519 եվրո 550.14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 971 մլն 789 հազար 899 ռուբլի 11.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 139 մլն 180 հազար 671 ռուբլի 11.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.1 մլն ԱՄՆ դոլար: