Արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 7-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 74 մլն 947 հազար 387 դոլար՝ 474,46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 77 մլն 429 հազար 978 ԱՄՆ դոլար՝ 476,25 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

 

«Նասդաք Արնեմիա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 4 մլն 300 հազար ԱՄՆ դոլար 476,91 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 800 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 476,74 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 372 հազար 205 եվրո՝ 510,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 9 մլն 431 հազար 718 եվրո 516,35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

 

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 632 մլն 551 հազար 723 ռուբլի՝ 8.69 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 339 մլն 905 հազար 498 ռուբլի՝ 8.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

 

Մարտի 30-ից ապրիլի 5-ը բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.3 մլն ԱՄՆ դոլար: