Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայից գնել են 84 մլն 876 հազար 111 դոլար' 406.06 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառել 94 մլն 878 հազար 660 դոլար' 407.14 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն 50 հազար դոլարի առք եւ վաճառք' 407.08 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18 մլն 840 հազար դոլարի առք եւ վաճառք' 406.66 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 448 հազար 358 եվրո'547.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16 մլն 212 հազար 146 եվրո 550.51 դրամ' մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 946 մլն 265 հազար 530 ռուբլի' 11.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 108 մլն 296 հազար 849 ռուբլի' 11.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.5 մլն ԱՄՆ դոլար: