Հայաստանի բանկերն արտարժույթի ներբանկային շուկայից հուլիսի 14-18-ը ընկած ժամանակահատվածում գնել են 96 մլն 39 հազար 339 ԱՄՆ դոլար' 406.60 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել' 99 մլն 721 հազար 821 դոլար' 407.70 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21 մլն 180 հազար դոլարի առք և վաճառք' 407.25 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 500 հազար դոլարի առք և վաճառք' 407.17 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 172 հազար 352 եվրո' 551.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել' 15 մլն 186 հազար 74 եվրո' 554.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 984 մլն 250 հազար 855 ռուբլի' 11.72 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել' 246 մլն 787 հազար 505 ռուբլի' 11.90 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.1 մլն ԱՄՆ դոլար: